![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/jamanak9.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օրերս կոալիցիայից դուրս եկած եւ իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դառնալու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որի շենքի շինարարությունը դեռ հեռու է ավարտվելուց։
Երեկ «Ժամանակը» փորձեց ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանից պարզել, թե նախ՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Բաղդասարյանի՝ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր նշանակվելու լուրերը, ինչպես նաեւ՝ ի՞նչ կամ ո՞ւմ միջոցներով է ակադեմիայի շինարարությունը ավարտին հասցվելու, սակայն խոսնակն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: