Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել SMS-սպամի դեմ պայքարի Պետդումայի օրինագիծը: Օրինագիծում առաջարկվում է սպամի դեմ պայքարի երեք հիմնական կետ:
Այն հնարավորություն է տալիս կապի օպերատորներին արգելակել սպամ-հաղորդագրությունների առաքումները, թույլատրել միայն այն առաքումները, որոնց համար բաժանորդները տվել են իրենց թույլտվությունը, և բաժանորդների համար ստեղծում է հետադարձ կապի մեխանիզմ:
Այսուհետ սպամ հաղորդագրություն ստացած յուրաքանչյուր բաժանորդ կարող է դիմել կապի օպերատորին և արգելափակել այդ համարից SMS-հաղոդագրությունների ստացումը: