Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության առնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի խորհրդական Կարեն Սարգսյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 4-ին հարուցված վարույթի նյութերը պարզել է՝
ՏԿԵՆ պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարեն Սարգսյանը 2021 թվականի ապրիլի 28-ից զբաղեցնում է նախարարի խորհրդականի հայեցողական պաշտոնը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Կարեն Սարգսյանը 2008 թվականի հունիսի 3-ից մինչև 2024 թվականի փետրվարի 28-ը հանդիսացել է «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ի մասնակից՝ ընկերության բաժնեմասի 33,4% չափով։
Պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և ծախսերի 2024 թվականի տարեկան հայտարարագրի «Բաժնային արժեթղթերի և այլ ներդրումներ» բաժնում Կարեն Սարգսյանը հայտարարագրել է իր՝ 2004 թվականի հունիսի 11-ին ձեռքբերված բաժնեմասը «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ում և ընկերությունից 2024 թվականին ստացված շահաբաժինը՝ 9 մլն 421 հազար 308 դրամի չափով։
«ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ ընկերության բաժնեմասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը Կարեն Սարգսյանը հայտարարագրել է նաև իր՝ 2021, 2022, 2023 թվականների տարեկան հայտարարագրերում։
Նույն շտեմարանի տվյալների համաձայն «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ից 2022 թվականին Սարգսյանի շահաբաժինը կազմել է 1 մլն 730 հազար 979 դրամ։
Բացի այս ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ 2006 թվականի օգոստոսի 23-ից մինչև օրս Սարգսյանն ունի 10% մասնակցություն «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ում և հանդիսանում է իրական շահառու։
Սարգսյանը այս ընկերությունից շահաբսժին չի ստացել, սակայն այն գործող է։
Սարգսյան կողմից ԿԿՀ-ին ներկայացվել է ընկերությունը 2021-ից հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ պայմանագիրը։
Իսկ «Հայռուսկոգեներացիա» ՓԲԸ-ն հավատարմագրմամբ չի հանձնել այլ անձի՝ հաշվի առնելով, որ ընկերությունը «երկար ժամանակ գտնվել է դադարի մեջև չի կատարել ձեռնարկատիրական որևէ գործունեություն։
Հանձնաժողովը ՊԵԿ հարցում է ուղարկել և պարզել է, բր ընկերությունը 2021-2025 թվականներին ունեցել է իրացման շրջանառություն։
Փաստացի Դավիթ Խուդաթյանի խորհրդականը ստել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
Փաստական այս հանգամանքները հաշվի առնելով Հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցվել է վարույթ։
Սարգայապը որպես պշտոնատար անձ անգամ տեղյակ չի եղել, որ նշանակումից հետո պետք է հանձնել հավատարմագրման.
«Անդրադառնալով «ԷԼ ԿԱՍ» ՍՊԸ-ի իմ մասնակցությունը պաշտոնը ստանձնելուց հետո շրուրջ 5 ամիս անց հավատարմագրային կառավարմանը հանձնելուն, ապա ինչպես արդեն նշել եմ՝ տեղյակ չեմ եղել այն օրենսդրական կարգավորման մասին, որ պաշտոնը ստանձնելուց հետո անհրաժեշտ է ընկերության մասնակցությունը հանձնել հավատարմագրային կառավարման, ուստի նշված օրենսդրական կարգավորման վերաբերյալ ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում այն հանձնվել է հավատարմագրային կառավարման»,- ասված է պարզաբանման մեջ։
Պարզաբանումից և ուսումնասիրությունից հետո Հանձնաժողովը եզրակացրել է.
ՏԿԵ նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը կողմից խախտվել են հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները։
Էմմա Միքայելյան
























































































