Armenian text to speach

Պետությունը ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի հետ կբանակցի սեփականության իրավունքի փոխանցման հարցի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀԷՑ»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

«Պրոցեսը դեռ ունի շարունակություն, նաև այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ՝ մենք ընդամենը դադարեցրինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիան, բայց օրենքով նախատեսվում են գործընթացներ: Առաջիկա 3 ամիսներին պետությունը ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ: Եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը»,- նշել է Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ 3 օրվա ընթացքում 150-ից ավելի հարց է հնչեցվել, տրվել են պատասխաններ, որոնք կողմերից յուրաքանչյուրի համար գուցե այնքան էլ հաճելի չեն եղել:

Ինչպես հայտնել էինք՝ ՀԾԿՀ-ի որոշմամբ դադարեցվեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան:




Լրահոս