Ինձ համար ցանկալին ՀԷՑ-ի պետականացումն է, բայց դա բյուջեի համար ծախս է, գուցե ներդրող ներգրավենք։ Այս մասին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀԷՑ-ի հետ կապված մեր հիմնական խնդիրը ռազմավարական հետագա մոտեցումն է։ Երկու հնարավոր տարբերակ կա, առաջինը՝ սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ը ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որ կառավարի, իհարկե կառավարության վերահսկողության ներքո, երկրորդը՝ թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրողների ներգրավումը»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































