Ռուսաստանը պատերազմում է ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի հետ, որը մասնակցում է հակամարտությանը «ուկրաինացիների ձեռքով»-, հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
«Մենք, ավելի քան որևէ մեկը, հետաքրքրված ենք խաղաղությամբ, բայց այնպիսի խաղաղությամբ, որի դեպքում մեզ համար ոչ մի սպառնալիք երբեք չի լինի Ուկրաինայի տարածքից։ Չէ՞ որ մենք Ուկրաինայի հետ չեն պատերազմում։ ՆԱՏՕ-ն է մեր դեմ պայքարում ուկրաինացիների ձեռքով», – ասել է Մատվենկոն։
Նա նաև հիշեցրել է սենատոր Լինդսի Գրեհեմի (Հարավային Կարոլինայի հանրապետական, որ ընդգրկված է Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) ցինիկ հայտարարությունը, որ Ուկրաինայում հակամարտության ընթացքում ռուսների մահը Վաշինգտոնի «լավագույն ներդրումն» է։
«Այս քաղաքական կուրսը պետք է կոտրվի։ Մենք բացահայտ և բազմիցս հայտարարել ենք Հատուկ ռազմական օպերացիաների (Специальная военная операция- СВО) նպատակների մասին։ Եվ մենք անպայման կհասնենք դրանց», – հավելել է Մատվիենկոն։
Նանիկ Աղասյան


























































































