Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի համակիր, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը ազատազրկման դատապարտվեց. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի գործով հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել՝ դատապարտել ազատազրկման։

Ըստ ArmLur.am-ի՝  դատարանը որոշել է Թաթուլ Ասիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի 3 ամիս ժամկետով և պատժի կրման սկիզբը հաշվել փաստացի անազատության մեջ գտնվելու պահից։ Մեղադրյալ Թաթուլ Աշոտի Ասիլյանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի կարգով՝ հանցագործության արդյունքում ստացված 25 մլն ՀՀ դրամը բռնագրավել հօգուտ Հայաստանի Հանրապետության։

Ըստ մեղադրանքի՝ կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դարամական միջոց ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80.000.000 ՀՀ դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը:

Եվ ահա կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս