Թորոնթոյի կենդանաբանական այգում տարօրինակ հակումներով պինգվիններ են հայտնաբերվել։ Գազանանոցի աշխատակիցների հավաստմամբ՝ Բադի եւ Պեդրո անունով պինգվինների միջեւ զարմանալի ընկերություն է ստեղծվել,- տեղեկացնում է The Telegraph-ը։ Այն բանից հետո, երբ աշխատակիցները Բադիին առանձնացրել են էգ պինգվինի հետ առանձին վանդակում, վերջինս սկսել է անդադար բղավել ու կանչել Պեդրոյին։ Շատերի հավաստմամբ՝ այս բաժանումը շատ կարեւոր է, քանի որ այս տեսակի պինգվիններին բնաջնջման վտանգ է սպառնում։Հավելենք, որ գազանանոցի աշխատակից Թոմ Մեյսոնը հույս է հայտնել, որ շուտով պինգվինները կցանկանան միմյանցից անջատ ապրել։
Կանադայում միասեռական պինգվիններ են հայտնաբերվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ