Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումից հետո ԵԱՀԿ-ն ավարտեց ՄԽ-ի լուծարման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԵԱՀԿ-ն 2025թ․ նոյեմբերի 30-ի ժամը 23։59-ին ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը։ Այս գործընթացով իրականացվեց ԵԱՀԿ-ի 57 մասնակից պետությունների համակարծիք որոշումը, որն ընդունվել էր 2025թ․ սեպտեմբերի 1-ին` պատմական նշանակություն ունեցող 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի համատեքստում։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտոնապես փակվեց 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի միաձայն որոշմամբ, որը կայացվեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից դրա լուծարման համատեղ դիմումից հետո։

Հիշեցնենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992-ից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ․ այդ թվում՝ Քի Վեստը, Կազանյան պլանը, Մադրիդյան պլանը, Լավրովի պլանը և էլի երեք տարբերակներ, որոնցից երկուսը առաջարկվել էր 1997 թվականի, իսկ մեկը՝ 1998 թվականին։

Նանիկ Աղասյան




Լրահոս