Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 39-ամյա տղամարդը գողություն է արել. նրա մոտ թմրամիջոց են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողները նոյեմբերի 28-ի ժամը 22․30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է գողացված հագուստ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Անձնական խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներ, հեղուկով տարա և էլեկտրական կշեռք։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս