Armenian text to speach

Ամասիայի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու դեպք են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Ծաղկուտ գյուղում բնակվող 59-ամյա տղամարդը գոմում ապօրինի պահում է թմրանյութ։

Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ մարիխուանա։
Հանգամանքները պարզվում են։

 




Լրահոս