Արշակ Սրբազանի կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Հայտնել էինք, որ Արշակ սրբազանին ձերբակալել են թմրամիջոց իրացնելու քրեական վարույթով։ Ըստ նախաքննական մարմնի՝ ի դեմս ՀՀ Քննչական կոմիտեի,
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։ Վերջինս ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար»։
Քնար Մանուկյան

























































































