Armenian text to speach

Պուտինն անդրադարձել է Ռուսաստանի և Հնդկաստանի էներգետիկ ու տեխնոլոգիական համագործակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանը և Հնդկաստանը ունեն համագործակցության շատ հետաքրքիր և ապագային միտված ուղղություններ, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի ոլորտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում India Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Էներգետիկ համագործակցությունը մնում է կայուն և անշեղ, անկախ աշխարհաքաղաքական պայմաններից, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ռուսական նավթի և նավթամթերքի առևտուրը Հնդկաստանի հետ ամբողջությամբ ինտենսիվ են, իսկ ռուսական նավթային ընկերությունները հնդիկ գործընկերներին համարում են հուսալի։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» ներկայումս արտերկրում շահագործվող ԱԷԿ-ների համար ունի աշխարհում ամենաշատ միջուկային ռեակտորները, և այս ոլորտում համագործակցությունը Հնդկաստանի հետ կայուն է։

«Ռուսաստան–Հնդկաստան հարաբերությունները չեն վնասում երրորդ երկրներին, և կառուցված են փոխադարձ շահերի և երկարաժամկետ գործընկերության վրա»,- եզրափակել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական հարթակում գրառում էր հրապարակել՝ Պուտինին ողջունելով Դելի ժամանելու կապակցությամբ․

«Ուրախ եմ Դելիում ողջունել իմ ընկերոջը՝ նախագահ Պուտինին։ Անհամբեր սպասում ենք մեր հանդիպումներին այսօր երեկոյան և վաղը։ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը ժամանակով փորձված է, այն հսկայական օգուտ է բերել մեր ժողովուրդներին»։

 




Լրահոս