Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աստղիկ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ
Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը թափուր էր 2025 թվականի դեկտեմբերի 1-ից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այդ պաշտոնից ազատվել էր Արտակ Ջումայանը։
։



























