Armenian text to speach

Ո՞վ է ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Սիմոնյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել։ Մասնավորապես՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, Տիգրան Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտը։

Նա մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ հետագայում սկսել է իր աշխատանքային գործունեությունը։ 1996 թվականից դասավանդում է նույն բուհում։

Տարբեր տարիների զբաղեցրել է Հ․ Թոփալյանի անվան ցիկլիկ մարզաձևերի ամբիոնի գիտական հարցերի պատասխանատուի, Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկանի պաշտոնները, եղել է ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքային խմբի անդամ։

2024-2026 թվականներին Տիգրան Սիմոնյանը եղել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորը։

Սիմոնյանը 1984 թվականից զբաղվել է աթլետիկայով, եղել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, հանրապետական և միջազգային մրցաշարերի մրցանակակիր։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս