Armenian text to speach

ՌԴ-ն Կիևից որոշակի ազդակներ է տեսնում երկխոսություն վարելու պատրաստակամության հարցում. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կրեմլը դեռևս չի տեսնում Ուկրաինայի պատրաստակամությունը խաղաղության հարցում, բայց տեսնում է որոշակի ազդակներ, այդ թվում՝ Կիևի կողմից, երկխոսություն վարելու պատրաստակամության հարցում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք առայժմ իսկապես նման պատրաստակամություն չենք տեսնում», – Պուտինը դեկտեմբերի 19-ին ասել է համատեղ անցկացվող «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Կիևը քանիցս հրաժարվել է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորել, այդ թվում՝ Ստամբուլի բանակցությունների արդյունքներով։

«Եվ հիմա, ըստ էության, հրաժարվում են այս հակամարտությունն ավարտել խաղաղ միջոցներով։ Բայց մենք, այնուամենայնիվ, տեսնում ենք ու զգում, գիտենք որոշակի ազդակների մասին, այդ թվում՝ Կիևի վարչակարգի կողմից այն առումով, որ նրանք պատրաստ են ինչ-որ երկխոսություն վարել», – ընդգծել է ՌԴ ղեկավարը։

Այսպես է Պուտինը պատասխանել այն հարցին, թե ինչ ճանապարհով ՌԴ-ն կհասնի ռազմական գործողության իր նպատակներին՝ խաղաղ, թե ռազմական, ինչպես նաև ինչպես կընթանան գործերը բանակցությունների ուղղությամբ՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունները տարածքային հարցը քննարկելուն պատրաստ չլինելու մասին։

«Մենք միշտ խոսել ենք այդ մասին, մենք պատրաստ ենք և ցանկանում ենք այս հակամարտությունն ավարտել խաղաղ միջոցներով՝ հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ես անցած տարվա հունիսին ներկայացրել եմ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում, և այն սկզբնապատճառները վերացնելու դեպքում, որոնք հանգեցրել են այս ճգնաժամին», – ընդգծել է Պուտինը։

 




Լրահոս