Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ 26-րդ հերթական ժողովին, որն ընթանում է ՀՖՖ գրասենյակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ Մելիքբեկյանը ժողովին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով:
ՀՖՖ ժողովի մասնակցելու իրավունք ունեցող մասնակից 34 անդամներից ժողովին մասնակցում են 25-ը: ՀՖՖ ժողովին մասնակցում է նաև ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը` Մարկո Ֆերին:

























































































