Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Քարտով առևտուր երբեք չեմ արել, որ ընկել ենք՝ պիտի քաշենք». թոշակառուները՝ անկանխիկ վճարումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարության որոշմամբ նախատեսված է կենսաթոշակների անկանխիկ գործարքներից հետվճարի չափի ավելացում: Այս նպատակով առաջարկվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ, իսկ միջոցառման իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Այս փոփոխությամբ՝ կենսաթոշակառուն շանս է ձեռք բերում 3-4 հազար դրամով ավելի հետվճար ստանալ, բայց, եթե անկանխիկ առևտուր անի։
Որոշների համար ընդունելի է այս տարբերակ, բայց շատերի համար էլ դժգոհության առիթ է դարձել։
Մի մասը անգամ չի կարողանում օգտվել քարտից։
Ինչ դիտարկումներ ունեն թոշակառուները Կառավարության այս որոշման վերաբերյալ` ներկայացնում ենք ArmLur.am-ի հարցումը։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս