«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․
«Վիգեն ջան, բարի վերադարձ հայրենիք։ Թող երկրի վրա տեսած դժոխքը մնա անցյալում և քեզնից հեռու։
Լինդա ջան, խիզախ կին, քո չարչարանքները թող ապաշխարանք դառնան։ Քո ամենօրյա պայքարով, սպասումով ու հավատը չկորցնելով՝ ամուսնուդ վերադարձրեցիր տուն։
Ձեր ընտանիքի այս նոր սկիզբը՝ շրջապատված ձեր երեխաներով, թող դարման լինի այն անմարդկային փորձությունների համար, որոնց միջով անցել եք այս հինգ անվերջանալի թվացող տարիների ընթացքում»։


























































































