ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը և անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
Եվ ահա Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, ով ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն է, դատի է տվել ոստիկանությանը։ Մեզ հայտնի դարձավ, որ նա դատարանից պահանջում է որպես պարգև տրված և վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «Բերետտա» տեսակի 9 մմ տրամաչափի զենքն առգրավելու և մալելու գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնել։
«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր են Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է և վերադարձնում տիրոջը։
Դատելով իրավիճակից՝ բոլոր նրանք, որոնք օրենքի այս կետերին չեն ենթարկվում կամ չեն համապատասխանում, նրանց պատկանող զենքերը առգրավվում են։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























