Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «WhatsApp»-ով ցուցում է տրվել Երևան -Մոսկվա չվերթով Հայաստան մտած 2 տոննա ոսկյա ձուլակտորների համարները չֆիքսել. գործընթաց է սկսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լրագրողական գործունեության շրջանակում ուսումնասիրում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության գործունեությանը վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնք ունեն հանրային նշանակություն և հնարավոր քրեաիրավական բաղադրիչ։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 09-ին ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Ռաֆայել Զաքարյանի հանձնարարությամբ, վարչության ներսում գործող «WhatsApp» հաղորդագրությունների խմբում (որտեղ ընդգրկված են բաժնի պետերն ու նրանց տեղակալները), տրվել է ցուցում Մոսկվա քաղաքից Երևան ժամանող ուղևորների կողմից ներմուծվող ոսկյա ձուլակտորների վրա առկա անհատականացնող (սերիական) թվերը չնկարելու վերաբերյալ։

Նշված հանձնարարականի արդյունքում, ըստ ArmLur.am-ի աղբյուրների, 2025 թվականի հոկտեմբերի 09-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 03-ն ընկած ժամանակահատվածում Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության ներկայացուցիչների կողմից Մոսկվա քաղաքից ներմուծված ոսկյա ձուլակտորների վրա առկա անհատականացնող թվերը, արտադրող երկրի տվյալները և քաշը չեն ֆիքսվել լուսանկարահանման միջոցով։ Փոխարենը՝ նկարահանվել են ձուլակտորների այն հատվածները, որտեղ նշված տվյալները տեսանելի չեն։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ներմուծվել է շուրջ 2 տոննա ընդհանուր քաշով ոսկյա ձուլակտոր, որոնց նույնականացնող տվյալները չեն արձանագրվել՝ վերոնշյալ հանձնարարության արդյունքում։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ այս գործողությունները պայմանավորված են եղել ռուսական կողմի պահանջով՝ նպատակ ունենալով թաքցնել ոսկու շրջանառությունը և ապահովել դրա արտահանումը և իրացումը ՀՀ-ում ավելի ցածր արժեքով։

Բացի այդ, առկա են տվյալներ, որ Երևանի ոսկերչական ֆաբրիկա ՍՊ ընկերության անհայտ աշխատակցի և Ռաֆայել Զաքարյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ յուրաքանչյուր կիլոգրամ ոսկու դիմաց վճարվել է 15 ԱՄՆ դոլար, ինչը ընդհանուր առմամբ կազմել է մոտ 30.000 ԱՄՆ դոլար։

Ավելին, ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն, վերոնշյալ դեպքով իրավապահ համակարգում ստուգողական գործողություններ են իրականացվում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս