Armenian text to speach

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեք մասնակցի վերաբերյալ արդարացման դատական ակտը Վերաքննիչը բեկանել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Բագրատ Սրբազանի կողմից կազմակերպված և ղեկավարվող՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, անտեսելով Ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, ի թիվս հասարակական կարգը խախտող այլ արարքների, շիշ և տարբեր առարկաներ են նետել ծառայութուն իրականացնող՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և Արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Խուլիգանական գործողությունների ընթացքում Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանը ծխարձակող առարկաներ են նետել Ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Դատախազը Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռով ճանաչել և հռչակել էր մեղադրյալներ Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի անմեղությունը՝ ներկայացված մեղադրանքում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռի դեմ դատախազի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բավարարվել է. քրեական գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության:




Լրահոս