ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ս. Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա և Վ. Ա․-ն, ունենալով խնդիրներ կապված իրենց կրոնական պատկանելության հետ, տևական ժամական ունեցել են լարված հարաբերություններ:
Մասնավորապես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ս. Գ-ն , հանդիսանալով Հայաստանի Ավետարանչական եկեղեցու հավատացյալ, թշնամաբար է տրամադրված եղել կրոնական կազմակերպության հավատացյալ հանդիսացող Վահագն Ասատրյանի նկատմամբ և դեմ է եղել վերջինիս կողմից «Սուրբ երրորդությունը» չընդունելու հետ կապված մտքերին:
2025 թվականի նոյեմբերի 2-ին’ ժամը 15:30-ի սահմաններում, Ստեփան Գասպարյանը գնացել է Վահագն Ասատրյանի բնակության վայր՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արևշատ բնակավայրի Մխչյան փողոցի 5-րդ տուն և տանից դուրս է կանչել Վահագն Ասատրյանին: Նշված տան դռան դիմացի հատվածում Ս.Գ-ն Հիսուս Քրիստոսի մահվան վերաբերյալ, որին Վահագն Ասատրյանը պատասխանել է, որ Հիսոաի Քրիստոսին ցցի վրա սպանել են, որից հետո Ս. Գ-ն, ասելով «տենց էլ դու ես արա մեռնելու» արտահայտությունը, իր մոտ գտնվող դանակով Վ. Ա-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ կրծքավանդակի ձախ կեսին և որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի՝ ձախ կրծքամկանի, ձախ կրծքագեղձի վնասումներով կտրած-ծակած, չթափանցող վերքի, որովայնի առաջնային պատի՝ մեծ ճարպոնի, լյարդի վնասումներով, հեմոպերիտոնեումով կտրված-ծակած, թափանցող վերքի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ստեփան Գասպարյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը՝ Վահագն Ասատրյանին սպանելը՝ ապօրինի կյանքից զրկելը, իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ հարվածներից անմիջապես հետո Վահագն Ասատրյանը վազելով փախել է տուն այնուհետև ցուցաբերած բժշկական օգնության արդյունքում հնարավոր է եղել փրկել վերջինիս կյանքը։
Քնար Մանուկյան





























