Armenian text to speach

Ոստիկանապետը հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 30-ին Պարեկային ծառայության վարչական համալիրում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին Պարեկային ծառայության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Կամո Ցուցուլյանը նշել է, որ լինելով Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված առաջին հենասյունային ուղղությունը՝ Պարեկային ծառայությունը, պետք է չբավարարվի ձեռքբերումներով և հանցավորության դեմ պայքարում ամրապնդի գրանցված հաջողությունները։

Նա հրահանգել է անզիջում պայքար մղել հանցավոր ցանկացած դրսևորման դեմ՝ համագործակցելով Ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ։
Գործունեության թափանցիկությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է կատարված աշխատանքի, ձեռքբերումների և բացթողումների վերաբերյալ պարբերաբար ներկայացնել ամփոփիչ զեկույցներ: Ոստիկանության պետի խոսքով՝ հաշվետվողականության այս ձևաչափը հնարավորություն կտա օբյեկտիվորեն գնահատել կատարած աշխատանքի արդյունավետությունը։

Ոստիկանության պետն ընդգծել է նաև ծառայողական կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործման կարևորությունը։

Խորհրդակցության ընթացքում գույքագրվել են ի հայտ եկած խնդիրներն ու բացթողումները, որոնք պահանջում են հստակ լուծումներ։

Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հավաստիացրել է, որ շարունակելով բարելավել ծառայության որակը, բոլոր հանձնարարականները կկատարվեն բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ:




Լրահոս