Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիներին ահաբեկում են ու մեղադրանքներ առաջադրում, ինչ է կատարվում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տևական ժամանակ է, ինչ Էրեբունի վարչական շրջանում էլեկտրաէներգիայի մատակարարման անջատումները խիստ վրդովմունք են առաջացրել բնակիչների շրջանում։ Արդյունքում քաղաքացիներից շատերը ահազանգել են Հայաստանի էլեկտրական ցանց և հետաքրքրվել, թե ինչով են պայմանավորված անջատումները։ Ի պատասխան ՀԷՑ-ից հայտնել են, որ վթար է։ Իրավիճակը այնքան է թեժացել և Հայաստանի էլեկտրական ցանցերի անջատումները այնքան պարբերական են եղել, որ բնակիչները զայրացած զանգահարել են ՀԷՑ և հայտարարել, որ ինչքան կարող են դիմանալ այս անջատումներին, ինչու կառավարումը ճիշտ չի իրականացվում։
Եվ ահա հերթական անգամ բնակիչների վրդովմունքն ու զայրույթը այն աստիճանի է հասել, որ ՀԷՑ-ից պատասխանել են, թե կարող եք բողոք ներկայացնել վերադասին։
-
«Ում կարող եմ բողոքել»,- հարցրել է քաղաքացին։
-
«ՀԷՑ ղեկավարությանը»։
-
«Ռոմանոս Պետրոսյանին՞, էդ…»,- զայրացած հարցրել է քաղաքացին՝ հնչեցնելով Ռոմանոս Պետրոսյանի մականունը և հայհոյելով նրան։
Մեկ այլ քաղաքացի էլ զանգահարել է ՀԷՑ ու իրավիճակից վրդովված հայհոյել Նիկոլ Փաշինյանին։
Արդյունքում ՀԷՑ-ի աշխատակիցները քաղաքացիներին պատասխանել են, թե ձայնագրությունը կտան իրավապահներին։ Իրավապահներն էլ՝ զայրացած արձագանքները լսելով, սկսել են քաղաքացիներին ահաբեկել ու մեղադրանք առաջադրել՝ խուլիգանության համար։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին 4 քաղաքացու մեղադրանք է առաջադրված խուլիգանության համար։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































