ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբայրը՝ ոստիկանության նախկին պաշտոնյա Նազարեթ Անդրանիկի Մնացականյանը, դատի է տվել ՆԳՆ-ին և պահանջում է, որ վարչական դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ Նազարեթ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող ПС 2383 K սերիական համարով «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափով զենքը առգրավելու և պահելու գործողությունից։
«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։
Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը վերցնում է և վերադարձնում տիրոջը։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























