Armenian text to speach

ԱՄՆ-ը թույլ է տվել մի քանի ընկերությունների աշխատել Վենեսուելայի նավթագազային հատվածում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ԱՄՆ պատժամիջոցներից ազատել է Վենեսուելայի նավթագազային հատվածում աշխատանքին առնչվող BP, Chevron, Eni, Repsol և Shell ընկերություններին։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում հրապարակված ընդհանուր լիցենզիայում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, թույլատրվում են «գործառնություններ, որոնք վերաբերում են Վենեսուելայի նավթագազային հատվածում աշխատանքին` ընդհանուր լիցենզիայի հավելվածում թվարկված ընկերությունների և նրանց դուստր ձեռնարկություններին»: Նշված ընկերությունները թվարկված են հավելվածում: Լիցենզիան ընդգծում է, որ բոլոր նման գործարքները պետք է կարգավորվեն ամերիկյան օրենքներով, և դրանց հետ կապված ցանկացած վեճ պետք է լուծվի Միացյալ Նահանգներում: Թույլտվությունը վերաբերում է նաև վենեսուելական PDVSA պետական ​​նավթային ընկերությանը։ Վենեսուելայի իշխանությունների համար նախատեսված բոլոր վճարումները պետք է մուտքագրվեն հատուկ հաշվին։

Լիցենզիան չի տարածվում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նրանց վերահսկողության տակ գտնվող կառույցների վրա։ Բացի այդ, թույլտվությունը չի տարածվում այն ​​գործարքների վրա, որոնցում «վճարման պայմանները կոմերցիոն առումով ողջամիտ չեն, ներառում են պարտքային պարտավորությունների փոխանակում կամ վճարումներ ոսկով», հաշվարկներն իրականացվում են թվային արժույթներով, ներառյալ կրիպտոարժույթները: Բացի այդ, լիցենզիան չի թույլատրում «պատժամիջոցների ենթարկված նավերի հետ կապված որևէ գործարք»:

Հունվարի վերջին ԱՄՆ իշխանությունները նաև թույլ են տվել ամերիկյան ընկերություններին որոշ գործարքներ կատարել Վենեսուելայի նավթարդյունաբերության հետ։ Հանրապետության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների այս մեղմացումը նույնպես չի տարածվել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Կուբայի հետ կապված անձանց վրա։




Լրահոս