Armlur.am-ի Դատախազության աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի խափանման միջոց բացակայելու արգելքի վերացման որոշումը բողոքարկելու են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ գրել էինք, որ Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը վերացՐել է եւ Սերժ Սարգսյանը, ըստ էության, կարող է դուրս գալ Հայաստանից:
Արդյոք ՀՀ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, կսպասենք զարգացումներին:
Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում Սերժ Սարգսյանի դեմ հարուցված 4 քրեական գործ կա, որոնց քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է:
Քնար Մանուկյան





























