Միջուկային եռյակի զարգացումը «մնում է բացարձակ առաջնահերթություն» Ռուսաստանի համար, երկուշաբթի օրը Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված տեսաուղերձում հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սինհուա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ միջուկային եռյակը ծառայում է որպես Ռուսաստանի անվտանգության երաշխիք և թույլ է տալիս արդյունավետորեն պահպանել ռազմավարական զսպումը և աշխարհում ուժերի հավասարակշռությունը, ասել է Պուտինը։
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը կբարձրացնի իր զինված ուժերի ներուժը և կբարելավի դրանց մարտական պատրաստվածությունը, շարժունակությունը և ամենաբարդ պայմաններում գործելու կարողությունը։
Նա նաև խոստացել է արագացնել զինված ուժերի համար առաջադեմ զենքի և սարքավորումների հետազոտությունների և մշակման տեմպը՝ ապահովելու համար, որ դրանք հուսալի ձեռքերում լինեն, հավելվում է զեկույցում։
Հեղինակ՝ Անի Վարդանյան





























