Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Վարդանյանը չի բողոքարկում 20 տարվա դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճիռից հետո հայտարարել է նրա ընտանիքը։

Լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, միջնորդություններն անտեսվել են։

Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։ Սույն հայտարարության հրապարակման պահին ընտանիքին տրամադրված չի եղել դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը։

Բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։

Գրված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է 2023 թվականի Արցախի հայաթափման ժամանակ եւ 3 տարի անց Բաքվի դատարանը նրա նկատմամբ կիրառել է 20 տարվա ազատազրկում։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս