Armenian text to speach

Մեծ Բրիտանիան թույլ է տվել ԱՄՆ-ին օգտագործել իր ռազմակայանները՝ Իրանի հրթիռային կայաններին հարվածելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ Բրիտանիան համաձայնություն է տվել ԱՄՆ-ի խնդրանքին՝ օգտագործել բրիտանական ռազմական բազաները Իրանի հրթիռային կայաններին պաշտպանական» հարվածներ հասցնելու համար , հայտարարել է վարչապետ Քիր Ստարմերը:
Վարչապետը հավելել է, որ Մեծ Բրիտանիան դասեր է քաղել «Իրաքի սխալներից» և չի մասնակցել Իրանի վրա առաջին հարվածներին, ինչպես նաև «հիմա չի ներգրավվի հարձակողական գործողություններում»:

BBC-ի տվյալներով, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կիրականացնի գործողություններն օգտագործելով RAF Fairford Գլոստերֆշիրում և Diego Garcia ռազմավարական բազան Հնդկական օվկիանոսում:

Նշենք, որ վարչապետի հայտարարությունից մի քանի ժամ առաջ՝ կիրակի երեկոյան, Կիպրոսում գտնվող բրիտանական RAF ռազմակայանը ենթարկվել է դրոնային հարվածի,  տուժածներ չկան: Կարգապահական մարմինները հետաքննում են հարձակման աղբյուրը:

Վարչապետը հայտարարել է, որ որոշումը՝ համաձայնություն տալ ԱՄՆ-ին, հիմնված է «մտերիմ դաշնակիցների ինքնապաշտպանության» և բրիտանական քաղաքացիների պաշտպանությաn սկզբունքի վրա․ քննադատելով Իրանի « կոշտ ռազմավարությունը»: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կօգտագործի բրիտանական բազաները «մասնավորապես և սահմանափակ պաշտպանական նպատակով»՝ ոչնչացնելու Իրանի հրթիռները։

Վարչապետը նաև ասել է, որ գործողությունը համապատասխանում է միջազգային իրավունքին,  Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև հրապարակել է իրավաբանական եզրակացությունների ամփոփագիր:

Մեծ Բրիտանիայի վարչապետը ընդգծել է, որ բրիտանական ինքնաթիռները Մերձավոր Արևելքում են , սակայն չեն մասնակցել հարվածներին: Նա նշել է, որ առնվազն 200,000 բրիտանացի կա տարածաշրջանում՝ ներառյալ զբոսաշրջիկներ, բնակիչներ և ուղևորներ, և որ կառավարությունը «կշարունակի ամեն հնարավոր բան անել նրանց աջակցելու համար»:

Իրավական և ռազմական փաստեր

Մեծ Բրիտանիայի պաշտպանական քարտուղար Ջոն Հիլի հայտարարել է, որ ԱՄՆ-ն ինքն է պատասխանատու իր գործողությունների իրավական հիմքերի համար, իսկ Մեծ Բրիտանիան «կիսում է  իր դաշնակիցների հիմնական նպատակը, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա»:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան միասին մեղադրել են Իրանին «անհամաչափ և անխնա հարվածներ հասցնելու» մեջ:

BBC-ի տեղեկություններով, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նաև պատրաստում է պլաններ՝ Մերձավոր Արևելքում գտնվող բրիտանացիներին հնարավոր էվակուացնելու համար, եթե տարածաշրջանի օդային տարածքը շարունակի փակ մնա:

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս