Armenian text to speach

ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ ռազմական գործողությունների սրման վտանգի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը՝ նախազգուշացնելով, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են արագ սրվել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

ԱՄՆ-ի վիրտուալ դեսպանատունը Իրանում նոյեմբերի 25-ին անվտանգության նախազգուշացում է տարածել՝ նշելով, որ Իրանը, Եմենի հութիները և Թեհրանի հետ դաշնակցող այլ խմբավորումները կարող են թիրախավորել տարածաշրջանում ԱՄՆ շահերն ու քաղաքացիներին, այդ թվում՝ ամերիկյան ընկերություններն ու հաստատությունները։

Վաշինգտոնի նախազգուշացումը հաջորդել է Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտների վրա Իրանի հարձակումներին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ֆինանսական թաղամասում հութիների իրականացրած հարվածին, որի հետևանքով 11 մարդ վիրավորվել է։

«Ոչ մի դեպքում մի՛ մեկնեք Իրան։ ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը»,- ասվում է նախազգուշացման մեջ։

ԱՄՆ քաղաքացիներին նաև հորդորել են ուշադիր հետևել ավիաընկերությունների և օդանավակայանների աշխատանքին՝ հնարավոր չվերթների չեղարկումներին և օդային տարածքի փակմանը պատրաստ լինելու համար։

Նախազգուշացման համաձայն՝ կարող են կարճ ժամանակում փոփոխվել նաև Իրանի ցամաքային սահմանները հատելու կանոններն ու այլ երկրներ մուտքի պայմանները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 1980 թվականից։ Թեհրանում ԱՄՆ շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանատանը գործող ամերիկյան շահերի բաժինը։

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս