ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը Արևելյան Միջերկրականում խոցել են Իրանից արձակված ևս մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը հայտարարել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ իրանական բալիստիկ հրթիռն է, որը ուղղվել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրթիռի խոցումից հետո զինամթերքի որոշ մասեր ընկել են Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում։ Դեպքի հետևանքով տուժածներ չկան։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նաև կոչ է արել բոլոր կողմերին հաշվի առնել Անկարայի նախազգուշացումները և զերծ մնալ տարածաշրջանում իրավիճակի սրումից։
Լուրը փոխանցել է Reuters գործակալությունը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի





























