Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության մյուս անդամները շփվել են քաղաքացիների հետ, ներկայացրել Սամվել Կարապետյանի ծրագրերն ու տեսլականը, պատասխանել քաղաքացիներին հուզող հարցերին:
Կուսակցության խոհրդի անդամ Դավիթ Ղազինյանը, դիմելով գրասենյակի բացմանը եկած արմավիրցիներին, նշել է. «Փոքրիկ խմբակը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկնում, փորձում են ցույց տալ, իբրև թե չեն վախենում, իբրև թե մեր ուժը, այսպես, իրենց խոսքերով ասած, փոքր ձայն, քիչ ձայն ունի, բայց առավոտից երեկո խոսում են Սամվել Կարապետյանի մասին, խոսում են մեր մասին, Ուժեղ Հայաստանի մասին։ Դա, բնականաբար, ցույց է տալիս իրենց թուլությունը։ Ճիշտն ասած, փոքրիկ խմբակի թեման առաջարկում եմ փակել, քանի որ իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն, որ հետո հապշտապ չստացվի իրերը հավաքել»։ (Գ)
Մանրամասները՝ տեսանյութում․





























