Armenian text to speach

Փեզեշքիանը ներկայացրել է Իրանի դեմ պատերազմի ավարտի պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է այն պայմանները, որոնց դեպքում հնարավոր կլինի ավարտել Իրանի դեմ ընթացող պատերազմը՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են օդային հարվածներ հասցնել երկրի կենսական ենթակառուցվածքներին, խաղաղ բնակչությանը և պատմական հուշարձաններին։

Փեզեշքիանը այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում չորեքշաբթի ուշ երեկոյան կատարած գրառման մեջ։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցների ընթացքում վերահաստատել է Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

«Այս պատերազմը, որը հրահրվել է սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից, ավարտելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելու հստակ միջազգային երաշխիքների տրամադրումը», – գրել է Իրանի նախագահը։

Փեզեշքիանը այս հայտարարությունը հրապարակել է այն բանից հետո, երբ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Նշվում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են ռազմական գործողություններ Իրանի դեմ, որոնց հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության Առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, բարձրաստիճան զինվորականներ և խաղաղ բնակիչներ։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյան




Լրահոս