Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրան-ԱՄՆ պատերազմը մտնում է նոր, առավել վտանգավոր փուլ. ի՞նչ իրավիճակ է Մերձավոր Արևելքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրան-ԱՄՆ լարվածությունը շարունակում է սրվել՝ կողմերի միջև փոխադարձ ռազմական գործողությունների նոր փուլով։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման կենտրոններին և ռազմական ենթակառուցվածքներին։

Զուգահեռաբար ԱՄՆ զինված ուժերը հայտնել են, որ իրականացրել են հարվածներ Իրանի տասնյակ ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ըստ ամերիկյան կողմի՝ թիրախավորվել են ափամերձ դիտարկման և հակաօդային պաշտպանության համակարգերը, ռազմալոգիստիկ ենթակառուցվածքներն ու ռազմածովային ուժերին առնչվող օբյեկտները։

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունների պատճառը եղել է կողմերի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի խախտումը։ Նրա խոսքով՝ հուշագրով նախատեսված էր, որ Իրանը չպետք է կրակ բացեր Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ, սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը խախտել է այդ պայմանավորվածությունը։

Այսպիսով, վերջին զարգացումները վկայում են, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական դիմակայությունը մտնում է նոր՝ առավել վտանգավոր փուլ։

Հիշեցնենք, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվեց 2026 թվականի փետրվարի վերջին, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ հարվածներ հասցրին Իրանի ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտներին՝ հայտարարելով, որ նպատակ ունեն կանխել Իրանի ռազմական և միջուկային ծրագրերի հետագա զարգացումը։

Որոշ ժամանակ անց Իրանին հաջողվեց ԱՄՆ-ին պարտավորեցնել կատարել իր 10 պահանջները, այդ թվում՝ ԱՄՆ զորքերի դուրսբերումը։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս