Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հատիկ առ հատիկ թալանից ի՞նչքան եք վերդարձնելու. Հարց` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը հարց է ուղղել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ թալանից ինչքա՞ն են վերադարձնելու։

Հարցին ի պատասխան Գագիկ Խաչատրյանի որդին նշել է՝ դիմեք իրավական թիմին, իրենք կպատասխանեն։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, այնուհետև 2008 թվականի հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահի, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014 թվականի ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի որդին, եղբոր՝ Գուրգեն Խաչատրյանի և ազգական Արամ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, հոր կողմից զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ հիմնադրել են «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը։

Ընկերության գրանցման փաստաթղթերում, որպես 40 տոկոս բաժնեմասի սեփականատեր, նշվել է Ալեքսանդր Եսայանը, իսկ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների 60 տոկոս բաժնեմասը գրանցվել է վերջիններիս ազգական Հայկ Խաչատրյանի անվամբ։

2008-2016 թթ. ընկած ժամանակահատվածում Գագիկ Խաչատրյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր և եղբոր որդիներին պատկանող առևտրային կազմակերպության տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ ՀՀ ՊԵԿ-ի և ՀՀ ՖՆ կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր։

Օգտվելով Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր՝ ընդհանուր 4.426.435.781 ՀՀ դրամ արժեքով։

Կնքված պայմանագրերի համաձայն՝ նշված ժամանակահատվածում «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 4.088.828.371 ՀՀ դրամ գումար։

ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը հիմնադրելով և Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից օգտվելով՝ պետական մարմինների հետ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով՝ ինչպես Արտյոմ Խաչատրյանը, այնպես էլ Գուրգեն և Արամ Խաչատրյաններն օժանդակել են Գագիկ Խաչատրյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Վերջիններիս գործողությունների հետևանքով խարխլվել է պետական մարմինների հեղինակությունը, խաթարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունը, գնումների բնականոն գործընթացը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս