Armenian text to speach

Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ արմավիրցի 41-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլատվության և լիցենզիայի, զբաղվում է օղու և ծխախոտի վաճառքով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել 41-ամյա տղամարդու՝ Արմավիրի Գայի փողոցում գտնվող մթերային խանութում և ավտոտնակում: Հայտնաբերվել են 42 շիշ կեղծ օղի և 580 տուփ ծխախոտ:

41-ամյա տղամարդը ձերբակալվել,տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա՝ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս