Armenian text to speach

Արմավիրի համայնքային ոստիկանները Ակնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ապրիլի 27-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը տանը և հարակից շինությունում կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տան նկուղում հայտնաբերվել է ընդհանուր 122 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից։ Նա ձերբակալվել, տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։

Ակնալիճ գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատարվում է նախաքննություն։




Լրահոս