Armenian text to speach

Անահիտ Մանասյանն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարտի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Իրինա Գասպարյանին, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ կապված առանձին խնդիրներ։

Անահիտ Մանասյանը, կարևորելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ուղղությամբ գործադրված ջանքերը, ընդգծել է, որ այս համատեքստում պետք է երաշխավորված լինեն բոլորի իրավունքները, և ի հայտ եկող բոլոր խնդիրները պետք է լսելի լինեն ու ստանան պատշաճ լուծում։

Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է ՄԻՊ հաստատության հանձնառությունը` բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք իրականացնելու առնչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։




Լրահոս