ArmLur.am-ը ուսումնասիրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանի 2024 թվականի տարեկան հայտարարագիրը։
Վահագն Գրիգորյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի մարտի 27-ին։ Նրա ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան ունի ինչպես անշարժ գույք, այնպես էլ զգալի դրամական միջոցներ։
Ըստ հայտարարագրի՝ Գրիգորյանը համատեղ սեփականությամբ բնակարան ունի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 2013 թվականին։ Բացի այդ, նրա անվամբ գրանցված է նաև ավտոտնակ՝ նույն վարչական շրջանում, գնված 2015 թվականին։

ArmLur.am կայքը ուսումնասիրեց նաև պաշտոնյայի շարժական գույքը։ Վահագն Գրիգորյանը հայտարարագրել է 2014 թվականի արտադրության «Toyota» մակնիշի ավտոմեքենա, որը փաստացի տիրապետում է ավելի քան 90 օր։

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա այստեղ պատկերը բավականին խոսուն է։
Բանկային հաշիվներ
- 180,000 դրամ
- 1,081,000 դրամ
- 1,700 դրամ
- 75,000 դրամ
Էլեկտրոնային միջոցներ / կրիպտո
- 80,000 դրամ

Կանխիկ դրամ
- 14,700,000 դրամ

Տարեկան եկամուտ
- Աշխատավարձ՝ 11,791,409 դրամ
- ԻՆԵԿՈ բանկ վարկ՝ 1,245,000 դրամ
- ՎՏԲ բանկ վարկ՝ 230,000 դրամ
Ընդամենը՝ 13,266,409 դրամ
Վարկերի մնացորդ (31.12.2024)
- 1,183,000 դրամ

Ծախսեր
- Հանգստի ճանապարհածախս՝ 2,150,000 դրամ

- Վարկի մարում՝ 2,574,651 դրամ
- Խոշոր միանվագ ծախսեր՝ 11,100,000 դրամ

Խնդրահարույց հարցեր
Հայտարարագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վահագն Գրիգորյանի դրամական հոսքերի և ծախսերի միջև առկա են որոշակի անհամապատասխանություններ, որոնք հարցեր են առաջացնում։
Մասնավորապես, պաշտոնյայի մոտ առկա 14,7 մլն դրամ կանխիկ գումարը գրեթե համադրելի է նրա տարեկան եկամտի հետ, ինչը ենթադրում է պարզաբանման անհրաժեշտություն՝ այդ միջոցների կուտակման աղբյուրների վերաբերյալ։
Սոնա Գրիգորյան






























