Անհետ կորած զինծառայողների հարազատները 3-րդ օրն է, ինչ ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Այսօր եւս բողոքի ակցիա են իրականացրել, զրուցել են ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն ՔՊ-ականները, ակցիայի մասնակիցների խոսքով, խուսափել են զրուցել և ճանապարհ են փոխել, որ չառերեսվեն։ Ակցիայի մասնակիցներն են փորձել մոտենալ ՔՊ-ականներին, հատկապես Ալեն Սիմոնյանին։ Վերջինս չի կանգնել եւ ակցիայի մասնակիցներից մեկն ասել է՝ «ո՞ւր ես գնում, արա՛», ինչին ի պատասխան Սիմոնյանն ասել է՝ «արան պապադ ա», ինչից հետո նրանք հայհոյել են միմյանց։
Այս պահին կա երկու հոգի բերման ենթարկված, նրանց տարել են Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Բերման ենթարկվածներն են Արսեն Վարդանյան և Միկա Մարգարյանը։
Նանիկ Աղասյան





























