Ինչպես և կարելի էր սպասել, մեր շատ համաքաղաքացիներ իրենց բնակարանը վերջին անգամ վերանորոգել են խորհրդային ժամանակներում:
Գումարի պակասը այսօր և միշտ խանգարում է մարդկանց իրենց կենցաղը հաճելի և կազմակերպված դարձնելուն:
Armlur.am-ի հարցումները ցույց տվեցին, որ մարդկանց մեծ մասը այնքան գումար չունի, որպեսզի կարողանա վերանորոգել իր բնակարանը: Ավելին` ստիպված են մաս-մաս վերանորոգել, քանի որ թանկ շինանյութ գնելու և վարպետներ վարձելու հնարավորություն չունեն:
Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան, Տաթև Հարությունյան