Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ ապրիլի 16-ին կկայանա տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը: Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
«Ալեքսեյ Օվերչուկը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 16-ին:
Հանդիպման ընթացքում կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ», – նշվում է հայտարարության մեջ։





























