ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղը՝ ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դվին հյուրանոցային համալիրում արտահերթ համագումար կանցկացնի։
ArmLur.am-ը տեղեկությունների համաձայն արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված են կուսակցության օրակարգի հաստատումը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին երեք տասնյակ թեկնածուների հաստատումը և առաջադրման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին հայտնի դարձավ նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անցկացված համագումարում հաստատվել են նախընտրական ցանկի առաջին 30 թեկնածուները։ Այսպես առաջին յոթնյակն ունի հետևյալ տեսքը․
- Նարեկ Կարապետյան
- Արամ Վարդևանյան
- Գոհար Մելոյան
- Դավիթ Ղազինյան
- Ռուբեն Մխիթարյան
- Արեգա Հովսեփյան
- Մամիկոն Ասլանյան»։
Սոնա Գրիգորյան





























