Armenian text to speach

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մարտի 28-ին՝ Ծաղկազարդի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո պաշտոնից ազատվեցին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը և քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Դավիթ Կիրակոսյանը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։

Աղմկահարույց դեպքով քննիչները այցելել էին երիտասարդների բնակարան՝ իրականացնելու քննչական գործողություններ և խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։

Դատելով իրավիճակից՝ պաշտոնյաների ազատումից, գործը դատարան ուղարկելուց հետո Կենտրոնի քննչականում կրքերը կհանդարտվեն, սակայն իրավիճակը ավելի է բարդացել։ «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ներքին անվտանգությունը մտել է Կենտրոն քննչական երրորդ բաժին, սկսվել է քննիչների տեղափոխման գործընթաց։ Քննիչներից շատերը չգիտեն, թե ուր կտեղափոխեն իրենց և առկախված վիճակում աշխատում են։

«Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ Քննչական կոմիտե, որտեղից, ի պատասխան, հայտնեցին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս