Ապրիլի 23, տարվա 113-րդ (նահանջ տարիներին՝ 114-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 252 օր։
Դեպքեր
1948 – իսրայելցիներն արաբներից գրավում են Հայֆա նավահանգիստը
1992 – Պեկինում բացվում է ՄաքԴոնալդս ընկերության ամենախոշոր ռեստորանը՝ 700 տեղով
2018 – Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս Հայաստանի վարչապետի պաշտոնից
Ծնունդներ
1564 – Ուիլյամ Շեքսպիր, անգլիացի մեծանուն գրող, դրամատուրգ (մահացել է նույն օրը 1616)
1858 – Մաքս Պլանկ, գերմանացի ֆիզիկոս (մ. 1947)
1891 – Սերգեյ Պրոկոֆև, ռուս դաշնակահար (մ. 1953)
1908 – Աննա Տեր-Ավետիքյան,հայ ճարտարապետ
1917 – Գեորգի Վիցին, ռուս սիրված դերասան (մ. 2001)
1963 – Միչել, իսպանացի ֆուտբոլիստ
Մահեր
303՝ Սուրբ Գևորգ, հռոմեացի զինվոր և նահատակ (ծն. 275)
1616՝
Վիլյամ Շեքսպիր՝ անգլիացի գրող և դրամատուրգ (ծն. 1564)
Միգել դե Սերվանտես, իսպանացի գրող (ծն. 1547)
1850 – Ուիլյամ Վորդսվորթ, անգլիացի բանաստեղծ (ծն. 1770)
1957 – Գրիգոր Արեշյան,հայ բժիշկ
1990 – Փոլեթ Գոդար, ամերիկացի դերասանուհի (ծն. 1910)
1998 – Կոնստանտինոս Կարամանլիս, հույն պետական և քաղաքական գործիչ
2001 – Հարություն Սարկիսով, հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան
2007 – Բորիս Ելցին, Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ (ծն. 1931)
2018 – Նվեր Հովհաննիսյան, ազատարմարտիկ, Արցախյան և Քառօրյա պատերազմների մասնակից (ծն. 1972)
Տոներ և հիշատակի օրեր
Գրքի համաշխարհային օր
Անգլերենի օր
Գերմանիա՝ Գերմանական գարեջրի օր
Իսպանիա՝ Սան-Խորդի (Սուրբ Գևորգի օր)























