Armenian text to speach

Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ։

Գագիկ Առաքելյանի կենսագրությունը

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2022-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),

2018-2022թթ․ – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

V-XII.2018թ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ,

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

VI-IX.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ,

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։

Կրթություն

2013 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է:




Լրահոս