Armenian text to speach

Հունիսի 7-ից հետո, ինչպես Գորիսը, այնպես էլ ողջ Սյունիքն ու Հայաստանը լինելու են ավելի ապահով, զարգացող և բարեկեցիկ․ Արթուր Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Արթուր Միքայելյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը՝ անդրադառնալով Սյունիքի առջև ծառացած մարտահրավերներին, սահմանային անվտանգության հարցերին և տարիներ շարունակ թույլ կառավարման հետևանքով կուտակված խնդիրներին, շեշտադրելով, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հստակ քայլեր, ուժեղ պետական մոտեցում և պատասխանատու կառավարում։

Արթուր Միքայելյանը վստահեցրեց, որ հունիսի 7-ից հետո, ինչպես Գորիսը, այնպես էլ ողջ Սյունիքն ու Հայաստանը լինելու են ավելի ապահով, զարգացող և բարեկեցիկ՝ կառուցված ժողովրդի վստահության, ուժեղ պետության և ազգային արժանապատվության հիմքի վրա։ Ելույթն ավարտվեց գորիսեցիների ջերմ ծափողջյուններով։ (Գ)




Լրահոս