Իրաքյան լցանավը կիրակի օրը անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի կողմից սահմանված երթուղով և ուղևորվում է դեպի Վիետնամ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Կիրակի օրը Հորմուզի նեղուցով անցել է իրաքյան լցանավ՝ «Agios Fanourios I»-ը, որը հետևել է Իրանի կողմից սահմանված երթուղուն», – ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ լցանավը բեռնված է եղել իրաքյան նավթով և ուղևորվել է դեպի վիետնամական Նգի Սոն նավահանգիստ։





























